Logo

Location Հասցե

ՀՀ, ք. Երևան Արշակունյաց 57/4

Գարեգին Նժդեհ 48/2

phone (+374)11 226 484

Զանգահարեք մեզ հիմա

Նորություններ

Այստեղ կարող եք գտնել EXTRALAB ընկերության վերջին նորությունները:

«ԷՔՍՏՐԱԼԱԲ»՝ in vivo փորձարկումներ միջազգային ստանդարտներով

News Image

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» լաբորատորիան միակն է Հայաստանում, որն իրականացնում է մինչև երեք տարեկան երեխաների խաղալիքների, ատամի խոզանակների, կոսմետիկ և այլ արտադրատեսակների in vivo փորձարկումներ կենդանիների վրա։ Բոլոր փորձերը կատարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ IACUC ուղեցույցների և էթիկայի նորմերի պահպանմամբ՝ ապահովելով կենդանիների բարեկեցությունը։ Լաբորատոր կենդանիների օգտագործումը կարգավորվում է ՀՀ «Անասնաբուժական խնամքի մասին» օրենքով և համապատասխանում է Եվրոպական խորհրդարանի և խորհրդի պահանջներին։

«БИОТОКС 10М»

News Image

Լաբորատորիան ձեռք է բերել ՀՀ տարածքում միակ էկոլոգիական վերահսկողության սարքը՝ «БИОТОКС 10М»–ը, ինչը հնարավորություն է տվել իրականացնել օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների թունավորության ցուցիչի որոշում in vintro եղանակով, որը ի տարբերություն in vivo եղանակի չի պահանջում փորձարկումներ կենդանիների վրա, ապահովելով մարդասիրական վերաբերմունք, ինչպես նաև սարքը հնարավորություն է տալիս իրականացնել մեծ թվով նմուշների արագ անալիզ։

Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ (AAS)

News Image

Լաբորատորիան ձեռք է բերել՝ Biobase Bioland CO.,LTD ընկերության կողմից արտադրված Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ (AAS)՝ գրաֆիտային և սնդիկահիդրիդային կցորդներով: Սարքը հնարավորություն է տալիս որոշել քսան անուն մետաղների պարունակությունը փորձարկվող նմուշներում։ Գրաֆիտային կցորդի օգնությամբ որոշվում են՝ ալիումինիումի, բարիումի, բերիլիումի, վանադիումի, վիսմուտի, երկաթի, կադմիումիի, կոբալտի, մանգանի, պղինձի, մոլիբդենի, արսենի, նիկելի, անագի, կապարի, սելենի, արծաթի, անտիմոնի, տիտանի, քրոմի, ցինկի զանգվածային կոնցենտրացիաները: Սնդիկահիդրիդային կցորդի օգնությամբ որոշվում են՝ սելենի, բիսմութի տելուրի, ծարիրի, կադմիումի զանգվածային կոնցենտրացիաները։